Համաշխարհային բանկը գնահատել է Թուրքիային երկրաշարժերից հասցված վնասը

1 Min Read

Համաշխարհային բանկը հայտնել է, որ երկրաշարժերից թուրքական տնտեսությանը հասցված վնասը կազմել է 34,2 մլրդ դոլար և կարող է աճել հետցնցումների պատճառով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։

«Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու շատ ուժեղ երկրաշարժերը Թուրքիային պատճառել են 34,2 միլիարդ դոլարի ուղղակի ֆիզիկական վնաս, ինչը համարժեք է 2021 թվականին երկրի ՀՆԱ-ի 4 %-ին»,- ասվում է հայտարարության մեջ։


ԵՄ-ն Թուրքիայի և Սիրիայի համար դրամահավաք կանցկացնի


Աղետի հետևանքների վերականգնումն ու վերացումը կարող է ավելի թանկ արժենալ Թուրքիայի համար։ «Զեկույցի համաձայն վերականգնման և վերակառուցման արժեքը կլինի շատ ավելի բարձր, գուցե կրկնակի, ՀՆԱ-ի կորուստները, որոնք կապված են տնտեսական խաթարման հետ, նույնպես կավելացնեն երկրաշարժերի հասցված վնասները», – բացատրում է կազմակերպությունը:

Շարունակվող հետցնցումները կարող են փոխել նշված գնահատականը, նշվում է հաղորդագրության մեջ:

Կիսվեք այս հոդվածով