Ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով իրազեկում

1 Min Read
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համակարգի վերաբերյալ․
  •  ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համաձայն՝ բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու կամ ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են ոչ ավել քան վճարված տոկոսները և եկամտային հարկի գումարները:
  •  Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում մայր գումարների չափը։
  • Եթե ֆիզիկական անձը կորցնի աշխատանքը և (կամ) չհանդիսանա վարձու աշխատող, ապա կդադարի օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից:
Պետությունը հորդորում է ֆիզիկական անձանց կողմից հետ ստացված եկամտային հարկի գումարներն արդյունավետ օգտագործելու, մասնավորապես, նաև ներդնելու, օրինակ՝ պետական պարտատոմսերում։
Կիսվեք այս հոդվածով