Քո առաջին ֆինանսական հավելվածը․ Idram Junior-ն արդեն իրականություն է

3 Min Read

Իդրամ ընկերությունը հայտարարեց իր նոր՝ Idram Junior հավելվածի գործարկման մասին։ Հավելվածի մեկնարկը տրվեց Երևան Պարկում՝ յուրահատուկ և իր բնույթով եզակի միջոցառմամբ, որին ներկա էին բազմաթիվ մինչև 16 տարեկան երեխաներ իրենց ծնողների հետ, հավելվածով հետաքրքրված հայտնի մարդիկ։ 

Պատահական չէ, որ այս իրադարձությունը համընկնում է Իդրամ ընկերության 15-ամյա հոբելյանի հետ։ Ընկերությունից հայտնում են, որ հաշվի առնելով տարիների փորձը և փաստացի հայկական ազգային վճարային միջոցի կարգավիճակը, ստանձնել են նաև ֆինանսապես գրագետ սերունդ ձևավորելու պատասխանատու գործը։ Ուստի անհամբեր սպասում էին հավելվածի գործարկմանը, որով հետաքրքրված են հազարավոր օգտատերեր և նրանց երեխաները։ 

Idram Junior հավելվածի հնարավորությունները շարունակաբար կզարգանան՝ ներառելով նոր արդիական գործիքակազմ երիտասարդ սերնդի համար։

 Այս պահին հիմնական գործառույթներն են՝

  • փոխանցումների ստացումը ընտանիքի անդամներից,
  • անհպում QR-վճարումների կատարումը վաճառակետերում, 
  • փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ   հաշիվներին,
  • հեռախոսահամարի լիցքավորումը։ 

Idram Junior հավելվածով պատանի օգտատերերը կարող են կատարել անհպում QR-վճարումներ բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն հիմա արդեն 14,500-ից ավելի կետերում Հայաստանում և Արցախում։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով հավելվածի հնարավորությունները գնալով ընդլայնվելու են․ «Շուտով մեր պատանի օգտատերերը կսովորեն, թե ինչպես խնայել, ինչպես սահմանել նպատակներ և հասնել դրանց, նրանք նաև կսովորեն բարեգործել, քանի որ պատանի օգտատերերի կողմից կատարված վճարումներից նույնպես Իդրամն ու IDBank-ը 1 դրամ հատկացնելու են «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը․ շուտով մենք այն կառանձնացնենք և կունենանք «Մի դրամիկների ուժը» ծրագիրը, որի միջոցները կհատկացվեն հատուկ մանկական ծրագրերի։ Մի խոսքով՝ մենք դեռ շատ ու շատ մտքեր ունենք, որովհետև Idram Junior-ը մեր երեխան է, իսկ երեխաների համար, ինչպես ընդունված է հայերիս մոտ, մենք անում ենք լավագույնը»,- նշել է Արսեն Քդենյանը։ 

Idram Junior-ն ունի պաշտպանվածության բարձր մակարդակ․ մասնավորապես՝ բացի անվտանգային բոլոր նորմերից, հավելվածն ունի ծնողական վերահսկողության ֆունկցիոնալ՝ գրանցումից մինչև հավելվածի կիրառումը․ ծնողը կարող է հետևել երեխայի ծախսերին գործարքների պատմության միջոցով։

Կարևոր է՝ երեխային, որը օգտվելու է Idram Junior հավելվածից, գումար կկարողանա փոխանցել միայն ծնողը: Իսկ երեխան՝ միայն ծնողին և իր քույր/եղբայրներին (հետագայում փոխանցել և ստանալ գումարներ ընկերներից, որոնց երկկողմանի հաստատում են երեխաների ծնողները)։ Այս սահմանափակումները նույնպես ներդրված են անվտանգության նկատառումներից ելնելով։

Idram Junior հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից և Google Play-ից՝ ահա այս QR-կոդը սքանավորելով.

Իսկ գրանցման քայլերի հաջորդականությունը կհուշի համակարգը։ Պարզապես անհրաժեշտ է, որ ծնողն ու երեխան միասին լինեն և կատարեն անհրաժեշտ քայլերը։ 

Ծրագրի մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել Իդրամ ընկերության պաշտոնական էջերին՝

Idram Junior ֆեյսբուք

Idram Junior ինստագրամ

Idram․am

Idram ֆեյսբուք

Idram ինստագրամ

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով