Ռուսական ՏՏ հսկան՝ Yandex-ը, գլխավորում է 2023 թվականի Ռունետ-ի (Runet) ամենաթանկ ընկերությունների վարկանիշը՝ ըստ Forbes ամսագրի։
Պարբերականի տեղեկություններով այդ ընկերության արժեքը կազմում է՝ 10,2 մլրդ դոլար։
«Ռունետ 2023-ի 30 ամենաթանկ ընկերությունների» վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում է Wildberries ընկերությունը՝ 9,8 միլիարդ դոլար արժողությամբ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Օզոնը՝ 5,2 միլիարդ դոլարով։
Ամենաթանկ ընկերությունների տասնյակում են հայտնվել նաև՝ 1C, «Лаборатория Касперского», Avito, СКБ Конкур, VK, Positive Technologies և Headhunter ընկերությունները։
Ավելի վաղ Yandex-ը հրապարակել էր նախորդ տարվա չորրորդ եռամսյակի և, ընդհանուր առմամբ, 2022 թվականի հաշվետվությունը։ Դրանից հետևում է, որ ընկերության եկամուտը՝ ըստ US GAAP-ի, 2022 թվականի չորրորդ եռամսյակում աճել է 49 %-ով և հասել 164,8 մլրդ ռուբլու: 2022 թվականի արդյունքներով ընդհանուր եկամուտը կազմել է 521,7 մլրդ ռուբլի, ինչը 46 %-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում