Հայաստանի բենզինի շուկայում արդեն մի քանի տարի է, ինչ որոշակի խմորումներ են ընթանում: Շուկան կարծես պատրաստ է նոր ընկերությունների մուտքին: Արդեն մի քանի տարի է` խոսում են Shell ընկերության մուտքի մասին: Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք, սակայն ամեն անգամ նշվում է, որ ընկերությունը մուտք պետք է գործի հայկական շուկա, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Այս անգամ տարբեր լրատվական աղբյուրների փոխանցմամբ, Shell-ը Հայաստան է մտնելու մարտին, երբ արդեն հայտնվելու են վերջինիս բենզալցակայանները: Ընդ որում՝ նկատենք, որ Հայաստան է մտնելու հունական բենզին:
Հայերին այս ամենի մեջ հետաքրքրում է մի հարց՝ որքան են բենզինի գները նվազելու: Նկատենք, որ վերջին ամիսներին բենզինի գների էական անկում է դիտվում, սակայն հասարակությունը մեծ ուրախությամբ սպասում է նոր գնիջեցման:
Բենզինի գների փոփոխության վիճակագրությանը կարելի է ծանոթանալ ստորև.
Բենզինի գների անկումը 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ դիտվել է 2022 թ․-ի նոյեմբերից: Այսպես, 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ բենզինի գները նվազել են 2.5 %-ով, իսկ 2022 թ․-ի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 14.8 %-ով: Նկատենք, որ 2022 թ․-ի դեկտեմբերին, նախարդ ամսվա համեմատ, բենզինի գների անկումը կազմել է 11.3 %: Արդյոք գների անկումն է’լ ավելի կարագանա, եթե շուկա մտնի նոր խաղացող: Ընդհանրապես, մրցակցության աճը պետք է որ հանգեցնի գների ավելի արդար մակարդակների ձևավորմանը: Սակայն հարցի մյուս կողմն այն է, թե Հայաստանում առկա ներկայիս բենզինն ինչպիսին է որակական հատկանիշներով: Օրինակ, որոշ հետազոտողների և փորձագետների կարծիքով կարող է իրավիճակ լինել, որ Shell ընկերության կողմից առաջարկած բենզինը լինի էապես որակյալ: Այս պարագայում հանրությունը կհայտնվի նոր ընտրության առաջ. վճարել թանկ, սակայն որակյալ բենզինի համար, թե շարունակել օգտվել էժան բենզինից, որի որակն այնքան էլ բարձր չէ: Այս համատեքստում կարող է տեղի ունենալ շուկայի էական փոփոխություն, սակայն արդյոք դա չի հանգեցնի ավելի բարձր գների ձևավորմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում