TikTok-ը` Կանադայի իշխանությունների թիրախում

1 Min Read

Կանադայի գաղտնիության պաշտպանության մարմինը հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ կապված օգտատերերի տվյալների հավաքագրման հետ։

Կանադայի գաղտնիության հարցերով հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել TikTok-ի դեմ Քվեբեկի, Բրիտանական Կոլումբիայի և Ալբերտայի նահանգային գաղտնիության պաշտպանության մարմինների հետ համատեղ: Դրա նպատակն է պարզել՝ արդյոք TikTok-ի գործունեությունը  համապատասխանում է Կանադայի՝ գաղտնիության պաշտպանության օրենսդրությանը։ Գաղտնիության պաշտպանության մարմինը նշել է, որ TikTok-ի բազմաթիվ օգտատերեր անչափահասներ են և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես երեխաների տվյալների գաղտնիության պաշտպանությանը:

Կանադան միանում է ողջ աշխարհի կառավարություններին, որոնք մտահոգություն են հայտնում TikTok-ի վերաբերյալ ՝ կապված այն մտավախությունների հետ, որ Չինաստանը կարող է օգտագործել հավելվածը՝ օգտատերերի տվյալները հավաքելու կամ իր շահերը առաջ տանելու համար:

Հաղորդվում է, որ անցյալ ամիս Նիդեռլանդների կառավարությունը պետական պաշտոնյաներին խորհուրդ է տվել հեռու մնալ այս հավելվածից: ԱՄՆ-ում արդեն արգելք է սահմանվել դաշնային պետական ծառայողների համար։ Իր հերթին TikTok-ը նախկինում հայտարարել էր, որ Պեկինը չի կարող մուտք գործել իր ծառայության տվյալների բազաներ։

Share This Article
2 Comments