Google-ի աշխատակիցները զրկվել են գրասեղաններից

1 Min Read

Google-ի աշխատակիցները զրկվել են աշխատանքային սեղաններից. աշխատողներին խնդրել են կիսել իրենց գրասեղանները և համաձայնեցնել աշխատանքային օրերը «գրասեղանային ընկերների» հետ: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով կորպորացիայի ներքին նամակները։

Գրասեղանների փոխանակման նոր մոդելը կսկսի գործել 2023 թվականի ապրիլից, ԱՄՆ-ում Google-ի հինգ խոշորագույն գրասենյակներում՝ Քիրքլենդում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում և Սանիվեյլում:

«Google-ի աշխատակիցների մեծամասնությունն այժմ կօգտագործի աշխատասեղանը մեկ այլ աշխատակցի հետ»,- ասվում է ներքին փաստաթղթում:

Աշխատակիցներին խնդրել են համաձայնեցնել ամսաթվերը աշխատակցի և ղեկավարի հետ՝ «նոր ընդհանուր միջավայրում դրական աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար»:


ԱՄՆ-ն դատի է տվել Google-ին


Ներքին փաստաթղթի համաձայն, եթե աշխատողը գա գրասենյակ որևէ չհամաձայնեցված օր, ապա նա չի ունենա աշխատանքային սեղան:

Որոշ աշխատակիցներ սկսել են ծաղրել, թե ինչպես է ղեկավարությունը փորձում ներկայացնել միջոցառումները դրական լույսի ներքո՝ մատնանշելով հիբրիդային աշխատանքի առավելությունները գրասենյակում և տնից: ««Մենք կրճատում ենք գրասենյակային տարածքները՝ ծախսերը կրճատելու համար» հասարակ արտահայտությունը ցույց կտար, որ նրանք ունեն առաջնորդական բարձր որակներ», – ասել է աշխատակիցներից մեկը ներքին էլեկտրոնային նամակում:

Ավելի վաղ Google-ի աշխատակցուհին, որն ընկերությունում աշխատել էր 15 տարի և ընկել զանգվածային կրճատումների տակ, խոսել էր ՏՏ հսկայում երկարատև աշխատանքի թերությունների մասին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով