Ուկրաինական ճգնաժամը շարունակվում է խորանալ՝ պատճառելով բազմաթիվ վնասներ համաշխարհային տնտեսությանը: Կան հաշվարկներ, որոնք փաստում են, որ միայն 2022 թ․-ին ուկրաինական ճգնաժամը մարդկությանը պատճառել է $ 1.6 տրլն-ի վնաս: Անշուշտ, հատկապես մեծ կորուստներ են կրում պատերազմի անմիջական մասնակիցները և հարևանները։
Հատկապես, լրջագույն խնդիրների առաջ է կանգնել ԵՄ առաջատար տնտեսություններից մեկը՝ Գերմանիան: Վերջինս, թվում է, ավելի շատ շարժվում է ուկրաինացիների և դաշնակիցների, քան սեփական շահերով: Գերմանիայի կառավարության լռությունը Հյուսիսային հոսքի գազատար խողովակների պայթյունից հետո բացարձակապես արժեզրկել է Գերմանիայի հեղինակությունն ամբողջ աշխարհում: Բացի այդ՝ վտանգված է Գերմանիայի էներգետիկ անվտանգությունը: Վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի գերմանական տնտեսությունն ուկրաինական ճգնաժամի պատճառով կորցրել է € 100 մլրդ:
Տնտեսագետների հաշվարկները դրական ոչինչ չեն խոստանում Գերմանիային.
Համաձայն առկա տեղեկատվության՝ մինչև տարեվերջ Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական ճգնաժամի հետևանքով կորցնելու է ավելի քան € 160 մլրդ, որը կազմելու է Գերմանիայի ՀՆԱ-ի 4 %-ը: Մյուս կողմից 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն կրճատվելու է նվազագույնը € 2,000–ով:
Գերմանիայի տնտեսական աճի մասին կանխատեսումներն այնքան էլ ոգևորիչ չեն.
Դեռևս 2021 թ․-ին Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 2.6 %-ով: Ըստ կանխատեսումներիդրանից հետո Գերմանիայի տնտեսությունը շատ դժվարությամբ պիտի վերականգնվի
2022 թ․-ին արձանագրելով 1.6 % աճ։ 2023 թ․-ին սպասվում է անկում 0.3 % -ով, որից հետո՝ 2024 թ․-ին տնտեսությունը կրկին աճ է արձանագրելու 1.5 %-ով: