8 նախազգուշացնող նշան, որ ձեզ շուտով աշխատանքից կազատեն

1 Min Read
  • Դուք վերջերս բացասական արձագանքներ եք ստանում ձեր աշխատանքի վերաբերյալ:

Տարօրինակ նամակ, ցավալի դիտողություն հանդիպման ժամանակ կամ նախազգուշացում: Այս ամենը պետք է ձեզ զգոն դարձնի։

  • Դուք կտրված եք տեղեկատվական հոսքից

Դուք այլևս չեք հրավիրվում կարևոր հանդիպումների, ընդգրկված չեք փոստային ցուցակներում: Մի խոսքով, ձեզ սկսել են չվստահել։

  • Ղեկավարը գնում է ձեր ենթակաների մոտ

Եթե ​​նախկինում կարող էիք ինչ-որ հարց լուծել, իսկ հիմա ղեկավարը հարցնում է ձեր ենթականերին, դա նշանակում է, որ աթոռն արդեն երերացել է։

  • Այլևս չի հետաքրքրվում ձեր կարծիքով

Սա հաճախ մոտալուտ հեռացման առաջին նշանն է:

  • Ձեզ ավելի քիչ առաջադրանքներ են տրվում

Ձեր կարիքն այլևս չունեն:

  • Ղեկավարի հետ հարաբերությունները վատացել են

Ղեկավարն անտեսում է ձեզ։ Դուք չեք կարող հանդիպում ունենալ նրա հետ, նամակներին պատասխաններ չեք ստանում։

  • Այլևս ոչ մի գովասանք հաջողությունների համար

Դուք քրտնաջան աշխատել եք նախագծի վրա և առաջընթաց եք գրանցել, սակայն այժմ ղեկավարին դա չի հետաքրքրում: Դատավճիռ․ շուտով ձեզ աշխատանքից կազատեն:

  • Ձեզ խնդրում են դադար վերցնել

Այ սա արդեն ամենավատ նշաններից մեկն է համարվում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով