Դեյվիդ Բոուիի արխիվը ձեռք է բերել Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը

1 Min Read

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը գնել է բրիտանացի ռոք-կատարող Դեյվիդ Բոուիի արխիվը, որը բաղկացած է 80 հազար իրից: Variety-ի փոխանցմամբ՝ դրանք կընդգրկվեն թանգարանի մշտական ​​ցուցադրության մեջ։

«Արխիվի համար վճարված ընդհանուր գումարի չափը չի հրապարակվում, սակայն թանգարանը հայտարարել է, որ դա հնարավոր է դարձել Blavatnik Family Foundation-ի և Warner Music Group-ի 10 միլիոն ֆունտ ստերլինգ (12 միլիոն դոլար) նվիրատվության շնորհիվ», – ասել է աղբյուրը և հավելել, որ այն ուղղված էր թանգարանի ենթակառուցվածքին և պահպանմանը, այլ ոչ թե արխիվի ձեռքբերմանը:


Դեյվիդ Բոուիի ձեռագիրը վաճառվել է 57 հազար ֆունտով


Նշվում է, որ արխիվի իրերն ընդգրկում են Բոուիի ողջ ստեղծագործական ուղին՝ 1960-ականներից մինչև նրա մահը՝ 2016 թվականը։ Այնտեղ ներառված են լուսանկարներ, նամակներ, երաժշտական գործիքներ, մրցանակ-արձանիկներ, տեսաժապավեններ և սկավառակներ, բեմի դետալներ և զգեստներ, ինչպես նաև «Fame», «Heroes» և «Ashes to Ashes» երգերի տեքստերի ձեռագրերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեյվիդ Բոուիի հիթերից մեկի ձեռագիրը վաճառվել է գրեթե 70 հազար դոլարով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով