Եվրահանձնաժողովը աշխատակիցներին խնդրել է հեռացնել TikTok-ը ծառայողական սմարթֆոններից

1 Min Read

Եվրահանձնաժողովն աշխատակիցներից պահանջել է դադարեցնել TikTok սոցիալական ցանցի օգտագործումն իրենց ծառայողական սմարթֆոններով։ Այս մասին հայտնում է բրյուսելյան Euractiv լրատվամիջոցը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս որոշումն ընդունվել է Եվրոպայում` կիբերանվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումների ընդլայնման ֆոնին։

«Հանձնաժողովի տվյալների պաշտպանության և դրա կիբեռանվտանգության ամրապնդման համար Եվրահանձնաժողովի Կորպորատիվ կառավարման խորհուրդը որոշել է արգելել TikTok հավելվածի օգտագործումը կորպորատիվ սարքերով, ինչպես նաև Հանձնաժողովի շարժական սարքերի ծառայություններում գրանցված անձնական սարքերով», – ասված է Եվրամիության պաշտոնյաներին ուղղված էլեկտրոնային նամակներում:


Փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի TikTok-ի արգելափակման օրինագիծը


Որպես ծրագրի հեռացման վերջնաժամկետ է նշվել 2023 թվականի մարտի 15-ը: Նրանք, ովքեր կհրաժարվեն ենթարկվել որոշմանը, կզրկվեն մի շարք կորպորատիվ ծառայություններ մուտք գործելու հնարավորությունից, ներառյալ էլեկտրոնային փոստ և Skype-ի բիզնես տարբերակ:

«Մենք հիասթափված ենք այս որոշումից, որը, մեր կարծիքով, սխալ է և հիմնված է հիմնարար սխալ պատկերացումների վրա։ Մենք կապվել ենք Հանձնաժողովի հետ՝ պարզաբանելու և բացատրելու, թե ինչպես ենք պաշտպանում 125 միլիոն մարդկանց տվյալները ԵՄ-ում, ովքեր ամեն ամիս մուտք են գործում TikTok», – ասել է TikTok-ի ներկայացուցիչը:

Հայտնի է, որ TikTok ծառայությունը պատկանում է չինական ByteDance կորպորացիային։

Կիսվեք այս հոդվածով