Samsung-ի նախկին աշխատակիցները մեղավոր են ճանաչվել ընկերության գաղտնիքները չինացիներին փոխանցելու մեջ

1 Min Read
Samsung-ի դուստր ձեռնարկության յոթ նախկին աշխատակից մեղավոր է ճանաչվել կիսահաղորդիչների արտադրության հետ կապված տեխնոլոգիաներ գողանալու և չինացի մրցակիցներին փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
Գողության փաստն արձանագրվել էր դեռ 2020 թվականին, սակայն դատավճիռը կայացվել է միայն հիմա։ Աշխատակիցներից մեկը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերության սեփական տեխնոլոգիան գողանալու համար, որոնք նա օգտագործել է նմանատիպ սարքավորումներ ստեղծելու և Չինաստանին վաճառելու համար: Ընդհանուր առմամբ ստեղծվել է 24 գծանկար, որոնց հիման վրա կառուցվել է 14 հաստոց՝ 59,8 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Վեց այլ աշխատակից մեղավոր է ճանաչվել որպես գողության հանցակից. նրանք տարբեր ժամկետներ են ստացել՝ ընդհուպ մինչև 2,5 տարվա ազատազրկում:
Հայտնի է, որ Հարավային Կորեան, որտեղ տեղակայված է Samsung ընկերությունը, կիսահաղորդչային արդյունաբերությունը դիտարկում է որպես «ազգային հիմնական տեխնոլոգիա»:
TAGGED:
Share This Article
2 Comments