Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը կստանա «Lydian Armenia»-ի բաժնետոմսերի մի մասը։
Հայաստանի կառավարությունն անհատույց կստանա ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։ Տեղեկությունը Banksnews.am-ի հետ զրույցում հաստատեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ այսօր 250 մլն դոլարի համաձայնագիր կստորագրվի Լիդիան Արմենիա ընկերության հետ, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում