Գյուղատնտեսության ցուցանիշները 2022 թվականին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Գյուղատնտեսությունը տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է: Անտեսել գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, նշանակում է անուշադրության մատնել երկրի տնտեսական՝ այդ թվում նաև պարենային անվտանգությունը: Ժամանակակից գյուղատնտեսությունը պահանջում է լուրջ ներդրումներ, որոնք կապահովեն գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինում և աշխատակիցների բազմակողմանի վերապատրաստում:

Հայաստանում գյուղատնտեսությունը տեխնոլոգիական առումով գտնվում է բավականին ոչ հուսադրող վիճակում, սակայն աշխատանքներ տարվում են այդ առումով: Միևնույն ժամանակ փաստենք, որ 2022 թ․-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 1,021,367․2 մլն դրամ։ Վերջինս 2021 թ․-ի նկատմամբ աճել է 0,4 %-ով։

Դիտարկենք գյուղատնտեսության համախառն արտադրանքի բաշխումը 4 եռամսյակի մեջ․

Գծապատկեր 1. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների դինամիկան 2022 թ․-ի 4                                                                                                                          եռամսյակում

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2022 թ․-ի 4-րդ եռամսյակում կազմել է 348,546․2 մլն դրամ, որը 2021 թ․-ի 4-րդ եռամսյակի համեմատ աճել է 2,5 %-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 12,2 %-ով։

Դիտարկենք 2022 թ․-ի գյուղատնտեսական համախառն արտադրանքի բաշխումը մարզերի միջև․

Գծապատկեր 2. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների բաշխումը մարզերի միջև 2022 թ․-ի դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ձևավորման գործում զգալի մասնակցություն ունի Արմավիրի մարզը, որտեղ ստացվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի 22 %-ը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Արարատի և Գեղարքունիքի մարզերը՝ համապատասխանաբար 14․7 % և 11․7 % մասնաբաժիններով։ Բոլոր մարզերում դիտվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների աճ 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ։ Ամենամեծ աճը՝ 20 %-ով, արձանագրվել է Շիրակի մարզում, իսկ ամենափոքր աճը՝ Տավուշի մարզում՝ 1 %-ով։

TAGGED:
Share This Article
Թողնել մեկնաբանություն