Zara ապրանքանիշի 18 ֆունտ արժողությամբ ականջօղերը, որոնք նման են Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի կողմից BAFTA մրցանակաբաշխության (BAFTA Film Achievement Awards) ժամանակ կրած ականջօղերին, բրենդի կայքում սպառվել են և այժմ eBay-ում վաճառվում են մինչև 110 ֆունտ ստեռլինգով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դրանք կարելի է գնել նաև 90 ֆունտով. վաճառողը կայքում տեղադրել է ոչ միայն զարդերի լուսանկարները, այլ նաև Ուելսի արքայադուստր Քեթրինի՝ Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ արված լուսանկարը:
Նշվում է, որ Քեյթ Միդլթոնը կրել է այս ականջօղերը Alexander McQueen-ի մի փոքր փոփոխված զգեստի հետ, որը նա հագել էր նաև «BAFTA Film Achievement Awards 2019» մրցանակաբաշխության ժամանակ:
2022 թվականին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել փետրվարի 19-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում