ՄՊՀ-ն հրապարակել է մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաների ուսումնասիրությունը

1 Min Read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները` հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքին հատկացվող ծախսերը:

«Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա

  • Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում:
  • ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային խոշոր արտադրողների հայտնի ապրանքանիշերը: Շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան:
  • 2020 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրացվել է համապատասխանաբար 437160 և 420011 կիլոգրամ կաթնախառնուրդ:
  • Շուկան ունի առանձնահատկություն. գոյություն ունի «բրենդի ուժ», և սպառողները ապրանքանիշի նկատմամբ ունենում են երկարաժամկետ «հավատարմություն» և «կախվածություն», ինչը կարող է դժվարություններ ստեղծել շուկա նոր մուտք գործող տնտեսավարողի համար:

«Մանկական տակդիրներ» ապրանքային շուկա

  • 2021 թվականին ՀՀ-ում իրացվել է շուրջ 101 մլն 42 հազար հատ մանկական տակդիր, որն ամբողջությամբ ներմուծվում է:
  • Մանկական տակդիրներ ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան: Շուկայում առաջատար են երկու տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ներկայացնում են համաշխարհային հայտնի երկու ապրանքանիշները:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Ikb0Du :

Կիսվեք այս հոդվածով