ԱՄՆ-ն առաջին տեղում է Ուկրաինային խոստացված օգնության ծավալով, ընդհանուր առմամբ Վաշինգտոնը պարտավորվել է Կիևին մեկ տարվա ընթացքում 73,1 միլիարդ եվրոյի չափով աջակցություն ցուցաբերել։ Այս մասին հայտնում է Գերմանիայի Կիլ քաղաքում գտնվող Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտը (IfW):
IfW-ի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ 73,1 միլիարդ եվրոյից մի փոքր ավելի է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար՝ ներառյալ դեկտեմբերի գրեթե 37 միլիարդ եվրոյի լրացուցիչ պարտավորությունները:
Եվրամիության երկրների համար այս ցուցանիշը կազմել է 54,9 մլրդ եվրո։ Ընդ որում՝ ձմռանը նոր պարտավորությունների թիվը կտրուկ նվազել է, սակայն տարեվերջին հասել է ռեկորդային մակարդակի։
Հետազոտողները նշում են, որ խոստացված ֆինանսական և ռազմական աջակցության մասնաբաժինը տարվա ընթացքում աճել է, մինչդեռ խոստացված մարդասիրական աջակցության ծավալը մնացել է գրեթե անփոփոխ։
ԱՄՆ-ում շուրջ 10 հազար ուկրաինացի կարող է հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում
Փետրվարի 24-ից IfW-ն հաշվառում է Ուկրաինային խոստացված ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնությունը։ Փորձագետները հաշվի են առնում 40 պետությունների, մասնավորապես ԵՄ երկրների, Յոթնյակի խմբի (G7), Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Շվեյցարիայի, Հարավային Կորեայի, ինչպես նաև ԵՄ կառույցների պարտավորությունները։
Մասնավոր նվիրատվությունները վիճակագրության մեջ ներառված չեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում