Հայաստանի անշարժ գույքի շուկան գործում է բավականին հետաքրքիր կերպով։ Երկրի ներսում և դրսում իրավիճակը շարունակում է օր օրի լարվել, սակայն անշարժ գույքի շուկայում կյանքը շարունակվում է կարծես զուգահեռ մեկ այլ աշխարհում։
Այս իրավիճակին դրդում է նաև տարօրինակ շինարարությունը, որը կարելի է նկատել մայրաքաղաքի տարբեր անկյուններում։ Իհարկե, ներկայիս տարօրինակ տնտեսական ակտիվության պայմաններում պետք է, որ զարմանալի չլինի շինարարության ծավալների աճը։ Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ այս դրական միտումները լինեն իրական, այլ ոչ թե ինչ-որ պահի զարգացումներ։
Այս տեսանկյունից հետաքրքիր է ուսումնասիրել անշարժ գույքի շուկայում ընթացող գործընթացները տարբեր կողմերից։ Օրինակ, դիտարկենք 2022թ․-ին ՀՀ անշարժ գույքի շուկայում արձանագրված վարձակալության գործարքները։ Վերջինիս ծավալը 2022թ․-ին կազմել է 10,638 միավոր։ Վարձակալության գործարքների ծավալը 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ նվազել է 7%-ով։ ՀՀ մարզերի և Երևանի միջև վարձակալության գործարքների թվաքանակը բաշխվել է հետևյալ կերպ․
Գծապատկեր 1. Արձանագրված վարձակալության գործարքների բաշխումը Երևանի ևՀՀ մարզերի միջև 2022 թ.-ին
Ինչպես կարելի է նկատել գծապատկեր 1-ում, 2022թ․-ին արձանագրված վարձակալության գործարքների 56%-ը պատկանում է Երևանին, իսկ 44%-ը՝ ՀՀ մարզերին։
Նկատենք, որ Երևան քաղաքում արձանագրված վարձակալության գործարքների ծավալը 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ աճել է 10%-ով, իսկ մարզերում դիտվում է անկում՝ 22%-ով։
2022թ․-ին վարձակալության գործարքների առավելագույն քանակով աչքի են ընկել Կոտայքի՝ 729 միավոր, և Լոռու՝ 719 միավոր, մարզերը։ Վերջիններումս վարձակալության գործարքների թիվը 2022թ․-ին 2021թ․-ի համեմատ աճել է համապատասխանաբար 31%-ով և 5%-ով։
Մնացած մարզերում նկատվել է վարձակալության գործարքների անկում։ Առավելագույն անկում՝ 65%-ով, դիտվել է Գեղարքունիքի մարզում։
2022թ․-ին Երևան քաղաքում վարձակալության գործարքների 58,2%-ը վերաբերել է հասարակական նշանակության շինություններին, մարզերի քաղաքներում՝ վարձակալության գործարքների 35% և 32% պատկանել է համապատասխանաբար հասարակական նշանակության շինություններին և բազմաբնակարան շենքերի բնակարաններին։
ՀՀ մարզերի գյուղերում վարձակալության գործարնքերի 67%-ը կապված է հողի հետ, որի 83%-ը գյուղատնտեսական նշանակություն ունեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում