ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կատարել է հետևյալ
գրառում․
Մի քանի կարևոր փաստեր 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները:

Հայաստանի ՀՆԱ-ի հավելաճը (տնտեսական աճը)
2022թ. աճել է
12.6%-ով:

ՀՆԱ-ի ծավալը շուկայական գներով կազմել է
8.5 տրիլիոն դրամ կամ
19.5 միլիարդ դոլար (նախորդ տարվա համապատասխան փոխարժեքով):

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է
2.86 միլիոն դրամ կամ
6569 դոլար:

ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝
9.3 տոկոսային կետով:
2022 թվականի ՀՆԱ-ի հավելաճի և ՏԱՑ-ի տարբերությունը
1.6 տոկոսային կետ է
(ՏԱՑ-ն աճել էր
14.2%-ով):

Ներդրումների մակարդակը բնութագրող համախառն կուտակման ցուցանիշը ՀՆԱ-ի
19.4%-ի չափ է եղել, հիմնական միջոցների կուտակումը՝
17.5%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում