Raiffeisen Bank-ի բաժնետոմսերը նվազել են գրեթե 9 %-ով

1 Min Read

Ավստրիական Raiffeisen Bank International-ի բաժնետոմսերը, որոնք վաճառվում են Վիեննայի բորսայում, երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, էժանացել են գրեթե 9 %-ով: Օրվա նվազագույն մակարդակում բաժնետոմսերը վաճառվել են 15,04 եվրոյով՝ ինչը 8,6 % – ով ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման գնից:

Նշվում է, որ բանկի արժեթղթերի գինն ընկել է Ռուսաստանում Raiffeisen-ի աշխատանքի հետ կապված ԱՄՆ ֆինանսների նախարարության հետաքննության մասին լուրերի ֆոնին:

Հիշեցնենք, անցյալ շաբաթվա վերջին վարկային կազմակերպությունը Reuters-ին հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունից (OFAC) հարցում է ստացել՝ «հստակեցնելու RBI-ի կողմից աջակցվող վճարային բիզնեսը և հարակից գործընթացները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո»:

OFAC-ը բանկից տեղեկություն է խնդրել Ռուսաստանում, Դոնբասում, Ուկրաինայում և Սիրիայում իր աշխատանքի, այդ թվում ՝ որոշ հաճախորդների գործարքների և գործունեության մասին, Reuters-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում դեռևս ներկայացված մեկ այլ եվրոպական բանկ՝ իտալական UniCredit-ը, գործակալությանը հայտնել է, որ OFAC-ից տեղեկատվության ոչ մի հարցում դեռ չի ստացել:

Կիսվեք այս հոդվածով