Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ մարտի 16-ին Բրյուսելում կկայանա ԵՄ համաժողովը, որի նպատակն է միջոցներ հավաքել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին հայտնում է Anadolu Ajansı-ը։
Շվեդիան մտադիր է Բրյուսելում կազմակերպել դոնորների համաժողով Եվրոպական հանձնաժողովի հետ միասին՝ հանդես գալով որպես ԵՄ նախագահող երկիր։
«Մեր նպատակն է հավելյալ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին և փորձել անել հնարավոր ամեն ինչ՝ այս երկրաշարժի սարսափելի հետևանքները մեղմելու համար», – ասել է Բիլստրյոմը։
AFAD-ի տվյալներով ՝ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 41,020 է, և սպասվում է, որ այն կաճի, քանի որ երկրում մոտ 385,000 բնակարան ավերվել կամ լրջորեն վնասվել է, և շատ մարդիկ դեռ համարվում են անհայտ կորած:
ՄԱԿ-ի Սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը (UNFPA) հաղորդել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից փրկվածների թվում կա մոտ 356,000 հղի կին, որոնց շտապ անհրաժեշտ է օգնել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում