Արդյունաբերական ձեռնարկությունների վրա հաքերային հարձակումների թիվն աճել է

1 Min Read

Արդյունաբերական կազմակերպությունների վրա հաքերային ծրագրերի հարձակումները 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են 87%-ով, ընդ որում դրանց մեծ մասը ուղղված է արտադրական հատվածին: Գրում է Bloomberg-ը։

Անցյալ տարի հաքերները հարձակվել են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հանքարդյունաբերական ընկերությունների վրա, շարունակել հարձակվել ԱՄՆ-ի և Եվրամիության վերականգնվող էներգիայի ընկերությունների վրա: Հարձակումներն ավելացել են նաև էներգետիկայի, սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի ոլորտների վրա:

2022 թվականի փետրվարին Ռուս-ուկրաինական ներխուժումից հետո էներգետիկ ոլորտի և կարևոր ենթակառուցվածքների սպառնալիքներն ավելացել են։

Ընդհանուր առմամբ հարձակումները կանխելու համար խորհուրդ է տրվում, որ կազմակերպությունները ստեղծեն արդյունավետ արձագանքման պլաններ, ունենան գործիքներ՝ վերահսկելու իրենց ենթակառուցվածքը և ապահով դարձնեն մուտքն իրենց համակարգեր՝ իրականացնելով երկու գործողությամբ նույնականացում:

Ըստ հետազոտությունների՝ 2022 թվականին գումարներ շորթող հաքերային խմբերը պակասել են, և զոհերը հաքերներին ուղարկել են 456,8 միլիոն դոլար՝ 2021 թվականի 765,5 միլիոն դոլարի դիմաց։

 

Կիսվեք այս հոդվածով