Տոնավաճառի այցելուն կոտրել է Ջեֆ Կունսի 42 հազար դոլար արժողությամբ քանդակը

1 Min Read

Մայամիի Art Wynwood արվեստի տոնավաճառի այցելուն կոտրել է Ջեֆ Կունսի հայտնի ստեղծագործություններից շան քանդակը, որը փուչիկներից պատրաստված ֆիգուրների շարքից է: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ նախնական ցուցադրության ժամանակ։ Կոլեկցիոներ և նկարիչ Սթիվեն Գեմսոնը հրատարակությանը պատմել է, որ երբ պատրաստվել է մոտենալ քանդակին՝ կապույտ ճենապակյա շանը, տեսել է, թե ինչպես է մի կին մատով հարվածում քանդակին: Դրանից հետո արվեստի գործը ընկել է պատվանդանից և կոտրվել, վերածվելով մանր բեկորների։

Մոտավորապես 40 x 48 սանտիմետր չափերով քանդակը գնահատվում է 42 000 դոլար։

Miami Herald-ի տեղեկացմամբ, վնասը փոխհատուցելու է ապահովագրական ընկերությունը։

Կիսվեք այս հոդվածով