ԱՄՆ-ն և արևմտյան բազմաթիվ երկրներ շարունակում են իրենց պատժամիջոցային քաղաքականությունն աշխարհի տարբեր երկրների նկատմամբ։
Այն երկրները, որոնք արևմուտքի կարծիքով խախտումներ են արձանագրում մի շարք ոլորտներում, ենթարկվում են տարբեր աստիճանի պատժամիջոցների։ Այս պատժամիջոցները կրում են համատարած բնույթ, քանի որ դրանց հետևում են բազմաթիվ կազմակերպություններ՝
չցանկանալով հայտնվել արևմուտքի սև ցուցակում։
Այս առումով հետաքրքրական է Binance-ի և Huobi-ի քայլը, որը ենթադրում է Հս․ Կորեայի հետ կապվածություն ունեցող $1,4 մլն դոլարին համարժեք կրիպտոարժույթի սառեցում։
Այս գործողությունների պատճառը եղել է այն, որ Հս․ Կորեայում տեղակայված հաքերները հարձակում են կատարել և գողացել կրիպտոարժույթներ՝ $100 մլն-ի չափով։
Փաստորեն, տեղի է ունեցել փողերի լվացում, որի հետքերը տարել են դեպի Հս․ Կորեա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում