ՀՀ Ֆինանսների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին կտեղաբաշխվեն 2023 թվականի դեկտեմբերի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով`

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

Ամիրյան 23/1,

Տիգրան Մեծի 24,

Կոմիտաս 49

Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ
www.minfin.am ինտերնետային կայքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում