Tesla-ն հետ է կանչել մոտ 363,000 մեքենա

2 Min Read

Tesla-ն հետ է կանչել ԱՄՆ-ի իր բոլոր 363,000, այսպես կոչված, «Full Self Driving» վարորդի աջակցության ծրագրային ապահովմամբ մեքենաները՝ անվտանգության ռիսկերի պատճառով։ Գրում է CNN-ը։

«Full Self Driving»-ի ներկայիս տարբերակի շնորհիվ` մեքենան ընթանում է տեղական ճանապարհներով՝ ղեկի, արգելակների և արագացման կառավարմամբ, սակայն պահանջվում է մարդկային միջամտություն՝ ցանկացած պահի վերահսկողություն սահմանելու համար, քանի որ համակարգը սխալներ է թույլ տալիս:

ԱՄՆ Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ, ըստ իր վերլուծությունների, TeslaFSD հատկանիշը «հանգեցրել է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների անվտանգության անհիմն ռիսկի»:

Ըստ ծանուցման՝ Tesla-ն կփորձի շտկել FSD ֆունկցիան ծրագրային ապահովման թարմացման միջոցով, որն արժե 15,000 դոլար։

Ծանուցման մեջ ասվում է, որ խնդիրներ կան բոլոր մեքենաների հետ, որոնք ունեն FSD ծրագրաշարի ընթացիկ տարբերակ։ Այն հասանելի է Tesla-ի բոլոր չորս մոդելներում՝ Model S, Model X, Model 3 և Model Y:

NHTSA (National Highway Traffic Safety Administration) բացահայտել է առնվազն 273 վթար, որոնք կապված են Tesla-ի այս համակարգի հետ: Սակայն Tesla-ն նշել է, որ իրենք տեղեկություններ չունեն այդ միջադեպերի հետևանքով առաջացած վնասվածքների կամ մահերի մասին:


Tesla-ն կփակի չինական գործարանը


Մասկը 2020 թվականի մայիսին արված թվիթերյան գրառումում նշել էր, որ երբ «ամբողջական ինքնակառավարումը» պատրաստ լինի, այդ հատկանիշը «հավանաբար» կարժենար ավելի քան «100,000 դոլար»։ Սակայն ավելի ուշ հայտնել էր, որ գինը դեռևս պետք է քննարկվի։

Հարցումների ժամանակ դրանից օգտվող մարդկանց մեծամասնությունը նշել էր, որ այն գնահատում է մոտ 15,000 դոլար։

Կիսվեք այս հոդվածով