Սյուզան Վոյցիցկին (Susan Wojcicki) ծառայության բլոգում հայտարարել է, որ հեռանում է YouTube-ի ղեկավարի պաշտոնից։
«Այսօր… Ես որոշել թողնել YouTube-ի ղեկավարի իմ պաշտոնը և սկսել նոր գլուխ․ կենտրոնանալ ընտանիքիս, առողջությանս և անձնական նախագծերիս վրա»,- գրել է Վոյցիցկին։
Նշենք, որ ծառայության ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ինը տարի։ Ընդհանուր առմամբ, Վոյցիցկին աշխատում է Alphabet Inc-ում արդեն 25 տարի։
YouTube-ի նոր ղեկավար կդառնա արտադրանքի գծով տնօրեն Նիլ Մոհանը (Neal Mohan)։ Նա միացել է Google-ին՝ ընկերության կողմից DoubleClick գովազդային ընկերության ձեռքբերման ժամանակ՝ 2007 թվականին:
Վոյցիցկին նշել է, որ մոտ ապագայում կօգնի Մոհանին YouTube-ի ղեկավարի պաշտոնին անցնելու հարցում։ Օրինակ՝ այնպիսի ասպեկտներով, ինչպիսիք են սպասարկման որոշ թիմերի հետ աշխատանքը, այդ թիմերի անդամների վերապատրաստումը, ինչպես նաև կոնտենտ ստեղծողների հետ հանդիպումները: Երկարաժամկետ հեռանկարում Վոյցիցկին կլինի խորհրդատու՝ Google-ում և Alphabet-ում:
YouTube-ը տեսահոսթինգի ծառայություն է: Այստեղ օգտատերերը կարող են ավելացնել, դիտել և մեկնաբանել որոշակի տեսանյութեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում