Լաս Վեգասի շրջանային դատարանը վճռել է, որ Ռոնալդուին բռնաբարության մեջ մեղադրած նախկին մոդելի փաստաբանը պարտավոր է ֆուտբոլիստին վճարել 334 637 դոլար: Հաղորդվում է, որ փաստաբան Լեսլի Ստովալի կողմից «անբարեխիղճ գործողություններ» են հայտնաբերվել:
ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Ջենիֆեր Դորսին վճռել է, որ մեղադրող Քեթրին Մայորգայի շահերը ներկայացնող փաստաբան Լեսլի Ստովալը Ռոնալդուին պետք է վճարի $ 334,637.50։ Դատարանը գտել է, որ Ստովալը գործել է ապօրինի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, որտեղ մանրամասն նկարագրվում են Ռոնալդուի և նրա փաստաբանների միջև խոսակցությունները բռնաբարության մեղադրանքների վերաբերյալ:
Չնայած, որ Ռոնալդուի փաստաբանական թիմը պահանջել է ավելի մեծ փոխհատուցում, սակայն դատավորը եզրակացրել է, որ Ռոնալդուն և նրա փաստաբանները գործը ձգձգել են ավելի երկար, քան անհրաժեշտ էր: Մայորգան չի կարող կրկին դիմել դատարան:
Նշենք, որ Մայորգայի խոսքով, իրեն ստիպել են ստորագրել չբացահայտման պայմանագիր և 375,000 դոլարի հավելավճար տվել՝ ենթադրյալ բռնաբարությունից հետո, որն ինչպես պնդում էր Ռոնալդուն, եղել է համաձայնեցված սեռական հարաբերություն: Մայորգան դատավորին խնդրել է չեղյալ համարել այս համաձայնագիրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում