Թվային պարտատոմսեր` Գերմանիայում

1 Min Read

Արդյունաբերական հսկա Siemens-ը թողարկում է 60 միլիոն եվրոյի թվային պարտատոմսեր բլոկչեյնի վրա: Siemens-ն առաջին անգամ թողարկել է բլոկչեյնի վրա հիմնված թվային պարտատոմս, որն առաջադրվել է եվրոյով: Իր հայտարարության մեջ կորպորացիան ընդգծել է բլոկչեյնի օգտագործման առավելությունները, ներառյալ ուղղակի վաճառքի հնարավորությունը ներդրողներին։

Siemens-ը հայտարարել է, որ դարձել է Գերմանիայի առաջին ընկերություններից մեկը, որը թվային պարտատոմսեր է թողարկել երկրի էլեկտրոնային արժեթղթերի մասին օրենքի համաձայն, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունիսին:

60 միլիոն եվրոյի պարտատոմսն (64 միլիոն դոլար) ունի մեկ տարվա մարման ժամկետ և հիմնված է Polygon հանրային բլոկչեյնի վրա: Հետաքրքիրն այն է, որ պարտատոմսերը կարող են ուղղակիորեն վաճառվել ներդրողներին՝ առանց բանկը որպես միջնորդ ներգրավելու:

Siemens-ը խոստանում է խթանել թվային արժեթղթերի զարգացումը` Գերմանիայում Եվրամիության օրենսդրության շրջանակներում:

Share This Article
1 Comment