Apple-ը կներկայացնի իր «խառը իրականության» ականջակալները

1 Min Read

Apple Inc. հետաձգել է իր առաջին խառը իրականության ականջակալի ծրագրված շնորհանդեսը: Այժմ ընկերությունը պատրաստվում է արտադրանքը ներկայացնել իր ամենամյա Համաշխարհային համաժողովում: Գրում է Bloomberg-ը։

Apple-ը որոշում է կայացրել հետաձգել մեկնարկն այս ամսվա սկզբին այն բանից հետո, երբ արտադրանքի փորձարկումը ցույց տվեց, որ ապարատային և ծրագրային ապահովման խնդիրները դեռ պետք է մշակվեն:

Apple-ն աշխատում է տեխնոլոգիայի վրա 2015 թվականից: Սկզբում ընկերությունը նախատեսում էր արտադրանքը ներկայացնել անցյալ հունիսին, սակայն վերջնաժամկետը հետաձգեց մինչև 2023 թվականի հունվար: Այս վերջնաժամկետն այնուհետև նշանակվեց գարնանը՝ ապրիլին, իսկ այժմ նախատեսվում է հունիսին։

Սարքը համատեղում է վիրտուալ և ընդլայնված իրականությունը, այն 2015-ին ներկայացված խելացի ժամացույցներից հետո հաջորդ մեծ նորարարությունն է:

Apple-ը նախատեսում է 3000 դոլար գին սահմանել նոր արտադրանքի համար:


Ինչպես Apple-ը խուսափեց կրճատումներից


Ընկերությունն աշխատում է սարքի սենսորների հետ կապված խնդիրները շտկելու վրա՝ ձեռքերի և աչքերի կառավարման մեխանիզմը միացնելու համար: Այն նաև փորձում է հավասարակշռություն հաստատել մարտկոցի ժամկետի և կատարողականի միջև: Մշակման ընթացքում ընկերությունը որոշել է սարքի մարտկոցը տեղափոխել արտաքին բլոկ, որը կլինի օգտատիրոջ գրպանում։

Apple-ն արդեն մտածում է ավելի էժան տարբերակ թողարկելու մասին՝ հավանաբար 2024 թվականին:

 

Կիսվեք այս հոդվածով