Անդրադառնանք ՀՀ խոշոր քաղաքներում գների մակարդակին ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2023 թ․-ի հունվարին 2022 թ․-ի հունվարի համեմատ գների աճը ՀՀ-ում կազմել է 8,1 %: Գնաճի բարձր մակարդակ է ապահովել Երևանը, որտեղ 2023 թ․-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 8,9 %։ 7.6 %-ով, 7 %-ով և 7 %-ով աճել են գները Հրազդանում, Վանաձորում և Վաղարշապատում։ Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից ցածր գնաճ արձանագրվել է Գավառում՝ 6.3 %, Եղեգնաձորում՝ 6,4 %, Գյումրիում՝ 6,7 %, Արտաշատում՝ 6,8 %, Աշտարակում՝ 6,4 % և Կապանում՝ 6,9 %։
Գների մակարդակը 2023 թ.-ի հունվարին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Դիտարկենք այն ապրանքախմբերը, որոնց մասով արձանագրվել է զգալի բարձր գնաճ Երևանում և ՀՀ մյուս խոշոր քաղաքներում․
Գծապատկեր 2-ում նկատում ենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով զգալի գնաճ է արձանագրվել Երևանում՝ 10,3 %, Իջևանում՝ 10,1 %, Արտաշատում, Վաղարշապատում, Վանաձորում և Գյումրիում՝ համապատասխանաբար 9.6 %, 8,9 %, 8,6 % և 8.1 %: Հանգստի և մշակույթի մասով բարձր գնաճ է դիտվել Գավառում, Եղեգնաձորում, Հրազդանում և Աշտարակում՝ համապատասխանաբար 15,6 %, 14.7 %, 13,2 % և 13 %: Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում գների առավելագույն աճ դիտվել է Արտաշատում, Վանաձորում, Երևանում և Գյումրիում՝ համապատասխանաբար 15,3 %, 14,6 %, 14,2 % և 13,6 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում