Microsoft-ի Bing որոնման համակարգը դրական արդյունքներ է գրանցել

1 Min Read

Microsoft AI Chatbot-ը ցուցադրում է առաջին հաջողությունը Bing-ի որոնումներում։ Գրում է Bloomberg-ը։

Microsoft-ը հրապարակել է իր առաջին արդյունքները Bing որոնման համակարգում՝ նոր արհեստական ​​ինտելեկտի՝ AI-ի փորձարկումից հետո։ Փորձարկումը կատարվել է ավելի քան 169 երկրների օգտատերերի շրջանում:

AI-ի օգնությամբ պատասխանները հավանության են արժանացել թեստի մասնակիցների 71%-ի կողմից: Ըստ ընկերության՝ մարդիկ օգտագործում են նաև զրույցի հնարավորություն ունեցող Bing-ը ոչ միայն կոնկրետ հարցումների համար, այլ նաև «աշխարհի մասին ավելի ընդհանուր գիտելիքների և սոցիալական զվարճանքի համար»:


Microsoft-ը հավասարվել է Apple-ին


Այն դեռ բարելավման կարիք ունի: Հարցումների համար, որոնք պահանջում են բարձր ճշգրտություն, ինչպիսիք են ֆինանսական հաշվետվությունները, Microsoft-ը քառապատկելու է պատասխանի մոդելին ուղարկվող տվյալների քանակը:

Microsoft-ը նաև պարզել է, որ իր չաթի արհեստական ​​ինտելեկտը դժվարանում է 15 և ավելի հարցերից բաղկացած երկար խոսակցությունների ժամանակ։

 

Կիսվեք այս հոդվածով