Խոշոր չափի գումար է հատկացվել ՀՀ ՏԿԵ նախարարությանը

1 Min Read
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 8 ճանապարհահատվածների, 1 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման, 5 ճանապարհահատվածների վերակառուցման ու 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման աշխատանքները 2023 թվականին ավարտելու նպատակով:
Բացի այդ ֆինանսական միջոցներ են հատկացվելու 2023 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման, 24 ճանապարհահատվածների և 4 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ու 1 ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի և 15 ճանապարհահատվածների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Գումար կհատկացվի նաև 2022 թ.-ին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված 4 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շահագործման ընդունման և 5 տոկոսի վճարման համար:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է ՀՀ 2023 թ. պետական բյուջեով «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի համար հաստատված միջոցներից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել ավելի քան 17 մլրդ դրամ:

Կիսվեք այս հոդվածով