Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը վերադարձնելու շեմին է՝ Tesla Inc.-ի բաժնետոմսերի 70% աճի շնորհիվ։ Գրում է Bloomberg-ը։
51-ամյա Մասկը առաջատարի համեմատ կրճատել է տարբերությունը մինչև 10 միլիարդ դոլարից պակաս:
Նրա կարողությունը վերջին նվիրատվություններից հետո կազմում է մոտ 184 միլիարդ դոլար։ Դա շատ ավելի պակաս է 2021 թվականի վերջին գրանցած նրա առավելագույն՝ 300 միլիարդ դոլար կարողությունից, սակայն գրեթե 50 միլիարդ դոլարով ավելի, քան անցյալ տարվանը:
Tesla-ն այս տարի չորրորդ անգամ փոխում է գները
Մասկի հարստության մեծ մասը դեռ կապված է Tesla-ի բաժնետոմսերի հետ, թեև SpaceX-ի բաժներտոմսերը վերջին տարիներին ևս աճել են:
Մասկն անցյալ տարի վաճառել է Tesla-ի ավելի քան 20 միլիարդ դոլարի բաժնետոմսեր՝ փորձելով աջակցել Twitter-ի գնմանը:
Ամենահարուստ մարդու կոչումնն այժմ պատկանում է Բեռնար Առնոյին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում