
Կառավարության որոշմամբ
փոփոխություններ են արվել ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրում
Ծրագրի շրջանակներում 2023 թ․-ի լիզինգները կտրամադրվեն հետևյալ պայմաններով՝

տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում,

սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի
10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝
6 տոկոսային կետը, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի
12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝
7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում