Նախօրեին Լոս Անջելեսում հայտնի է դարձել այն երջանիկի անունը, ով ռեկորդային ջեքփոթ էր շահել ամերիկյան Powerball վիճակախաղի պատմության մեջ։ Նա այն շահել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին։ Շահումը կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար։
«Կալիֆոռնիայում Էդվին Կաստրո անունով մի մարդ քնից արթնացել և իմացել է, որ միլիարդատեր է, երբ նա անցած տարվա նոյեմբերի 7-ին վիճակախաղի տոմս է գնել»,- ասել են կազմակերպիչները։
Բացի անունից, հաղթողի խնդրանքով նրա մասին այլ տվյալներ չեն հաղորդվում։ Միլիարդատերը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթի հաղթողը «ցնցված է» և «հիացած» իր հաղթանակով։ Նա նաև հավելել է, որ ուրախ է, որ Կալիֆորնիայի հանրակրթական դպրոցներն իր հաղթանակի շնորհիվ կստանան ավելի քան 156 միլիոն դոլար տոմսերի եկամուտից։
Հետաքրքիր է, որ հաղթողը շահող տոմսը ձեռք է բերել Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող Ալտադենա քաղաքի բենզալցակայանից: Վիճակախաղի տոմսի բոլոր վեց թվերը գուշակելու հնարավորությունը եղել է 1-ը՝ 292,2 միլիոնից:
Մինչ այս դեպքը Powerball վիճակախաղի ջեքփոթը գերազանցել է 1 միլիարդ դոլարը միայն մեկ անգամ։ Մրցանակը բաշխվել է մի քանի հաղթողների միջև Կալիֆորնիա, Ֆլորիդա և Թենեսի նահանգներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում