Եվրահանձնաժողովն առաջարկել է SWIFT-ից անջատել ռուսական չորս բանկ

1 Min Read

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է Եվրամիության երկրներին անջատել Alfa-Bank-ը, Rosbank-ը և Tinkoff BankSWIFT միջազգային միջբանկային համակարգից՝ որպես հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի մաս։ Հայտնել է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ԵՀ-ի առաջարկած նոր պատժամիջոցների ցանկում ընդհանուր առմամբ ներառվել են չորս ռուսական ֆինանսական կազմակերպություններ։

Բացի այդ, կարող է խստացվել Ռուսաստանի հետ ԵՄ ֆիզիկական և իրավաբանական անձանց համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև եվրոպական ընկերությունների ղեկավարության մեջ Ռուսաստանի քաղաքացիների ներկայության սահմանափակումները:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ-ն դիտարկում է Rosbank-ի, Tinkoff Bank-ի և Ռուսաստանի Ազգային հարստության հիմնադրամի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու հարցը՝ պատժամիջոցների տասներորդ փուլի շրջանակներում:


Հայտնի են ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթի մանրամասները


Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը Բրյուսելը նախատեսում է ներկայացնել մինչև փետրվարի 24-ը, կփակի սահմանափակող միջոցների նախորդ փաթեթներում առկա բացերը։

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունները, ասել է, որ Մոսկվան ունի գործիքներ՝ արձագանքելու ԵՄ-ի այս քայլերին՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ։

 

Կիսվեք այս հոդվածով