ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի փետրվարի 1-ից մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը:
Ապահովագրության պայմանգրեր կնքելու ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում:
- ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ – Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին, Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ 011 529 231, 011 597 296 հեռախոսահամարներով, Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն `011 597 140 հեռախոսահամարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում