Ֆրանսիական Louis Vuitton շքեղ ապրանքանիշը նոր կրեատիվ տնօրեն է ընտրել։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է բրենդի Twitter-յան պաշտոնական էջում։
Վիրջիլ Աբլոյի մահից հետո առաջին անգամ կրեատիվ տնօրենի պաշտոնը կզբաղեցնի ամերիկացի ռեփեր և դիզայներ Ֆարել Ուիլյամսը։ Այս պաշտոնում նրա առաջին հավաքածուն կներկայացվի 2024 թվականի հունիսին՝ Փարիզի տղամարդկանց նորաձևության շաբաթում։
«2004 և 2008 թվականների համագործակցությունից հետո, ես ուրախ եմ ողջունել Ֆարելին՝ որպես տղամարդկանց հագուստի մեր նոր կրեատիվ տնօրեն: Նորաձևությունից դուրս նրա ստեղծագործական տեսլականը, անկասկած, նոր հետաքրքիր էջ կբացի Louis Vuitton-ի համար»,- ասել է Louis Vuitton-ի գործադիր տնօրեն Պիետրո Բեկարին:
Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը Քանյե Ուեսթի հետ
Հայտնի է, որ Ֆարել Ուիլյամսն արդեն համագործակցել է ապրանքանիշի հետ 2004 և 2008 թվականներին։ Բացի այդ, 2019 թվականին երաժիշտը հագուստի հատուկ հավաքածու է նախագծել Chanel շքեղ ապրանքանիշի համար։ Այս պահին արտիստն աշխատում է Adidas-ի և Kenzo-ի հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում