Կրիպտոարժույթը փոփոխական հաջողություններով շարունակում է իր ընթացքը՝ փոխելով ավանդական պատկերացումները ֆինանսական ներկայիս համակարգի մասին։
Կրիպտոարժույթները սկսել են ակտիվ օգտագործել գրեթե բոլորը` բիզնես շրջանակներից մինչև պետական համակարգ։ Այս առումով հարց է առաջանում` ինչո՞ւ կրիպտոարժույթները չեն կարող ծառայել որպես Սուրբ Վալենտինյան նվերներ։ Մասնավորապես, զույգերը կարող են իրար նվիրել կրիպտոարժույթով քարտեր, որոնք հնարավոր կլինի օգտագործել սնունդ և ցանկացած այլ կրիպտոակտիվ գնելիս։
Կարելի է նվիրել վիրտուալ անշարժ գույք մետատիեզերքում։ Կարելի է նվիրել NFT-ի տեսքով կազմավորվող արվեստի գործեր, որոնք կպատկանեն հանրահայտ նկարիչներին։ Կարելի երկրորդ կեսին նվիրել թոկեն, որը եկամուտ կբերի ապակենտրոնացված ֆինանսների՝ DeFi համակարգում։ Կարելի է նվիրել կրիպտոարժույթների մասին գրքեր՝ դրանով հնարավորություն տալով զույգերին էլ ավելի լավ ճանաչել նորագույն տեխնոլոգիական լուծումներով գործող ֆինանսների նոր դարաշրջանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում