Սույն թվականի փետրվարի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների տոնը։ Կարծիք կա, որ Սուրբ Վալենտինի օրը տոնում են արդեն 16 դար։
Հատկապես հետաքրքիր են նշում Սուրբ Վալենտինի օրը Ճապոնիայում։ Ընդհանրապես, Ճապոնիայում այս օրը շոկոլադ նվիրելու ավանդույթը ձևավորվել է շոկոլադ արտադրող խոշոր ընկերության շնորհիվ։ Ճապոնիայում Սուրբ Վալենտինը տոնում են 1930 թ․-ից սկսած։ Մինչև հիմա էլ շոկոլադը համարվում է ամենատարածված նվերը։ Հետաքրքիրն այն է, որ Ճապոնիայում Վալենտինի օրը նմանվել է «տղամարդկանց մարտի 8-ին», քանի որ այս տոնին տղամարդիկ կանանցից ավելի շատ են նվերներ ստանում։
Այս և շատ այլ տոներ, որոնք մեծ մասշտաբներով են նշվում, էական ազդեցություն են ունենում ոչ միայն սոցիալական ոլորտում, այլ նաև տնտեսությունում։
Այս առումով առանձնացնենք մի շարք հետաքրքիր միտումներ, որոնք դիտվել են դեռևս 2022 թ․-ին` Սուրբ Վալենտինի տոնին․
Հետաքրքիրն այն է, որ հարցվածների կեսից ավելին կարծում են, որ իրենք պետք է պարտադիր կերպով ռոմանտիկ վարքագիծ դրսևորեն Սուրբ Վալենտինի օրը։ Մարդկանց կարծիքով իրենց վրա ճնշում է գործադրում հասարակությունը, մեղավոր են ամենուր ցուցադրվող գովազդները։ Սթրեսի պատճառ է նաև սոցիալական ցանցերում Վալենտինի օրվա հետ կապված խառնաշփոթը։
Պարզվում է՝ ԱՄՆ-ում 2022 թ․-ի Սուրբ Վալենտինի օրը վաճառվել է 36 մլն հատ սրտաձև կոնֆետ։
•Աշխարհում կա 7 երկիր՝ Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Մալազիան և ՌԴ-ն, որտեղ չեն նշում Սուրբ Վալենտինը` պայմանավորված կրոնական և ավանդութային տարբեր հանգամանքներով։
•ԱՄՆ-ում վալենտինյան գնումների շարժիչ ուժը համարվում են 24-34 տարեկանները։
•ԱՄՆ-ում հարցվածների 26,7 %-ն այս տոնին նվերներ է գնում ոչ միայն սիրելիի համար, այլ նաև ընկերներին և հարազատներին։
•Սուրբ Վալենտինին տղամարդիկ ծախսում են մոտ $ 340, իսկ կանայք՝ $ 64։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում