Tinkoff Bank-ի մայր ընկերության TCS Group-ից մուտքերը Մոսկվայի բորսայում առևտրի բացման ժամանակ նվազել են ավելի քան 5 %-ով։ Ժամը 10:01-ի դրությամբ արժեթղթերը երեքշաբթի օրվա փակման գնի համեմատ էժանացել են 5,3 %-ով և արժեցել՝ 2562,5 ռուբլի։
Բորսայական գնանշումներն ընկել են Bloomberg գործակալության այն հրապարակումից հետո, որ Tinkoff Bank-ը հայտնվել է ռուսական մասնավոր բանկերի շարքում, որոնց նկատմամբ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել՝ տասներորդ փաթեթի շրջանակներում:
Հայտնի են ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթի մանրամասները
Բանկերի նույն ցուցակը հրապարակել է նաև Reuters գործակալությունը։ Պատժամիջոցների շրջանակներում նախատեսվում է՝ Alfa-Bank-ը, Tinkoff-ը և Rosbank-ն անջատել SWIFT միջազգային հաղորդագրությունների համակարգից, գործակալությանը հայտնել է ԵՄ դիվանագիտական երկու աղբյուրը:
ԵՄ-ն պատրաստվում է համաձայնեցնել պատժամիջոցների տասներորդ փաթեթը մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում ռուսական «ռազմական հատուկ գործողության» մեկնարկի մեկամյակին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԵՄ երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը Բրյուսելում կքննարկեն նոր միջոցները։ Նոր պատժամիջոցների ներդրմանը պետք է միաձայն աջակցեն դաշինքի բոլոր 27 երկրները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում