Հայաստանում դիմավորեցին սիրուն նվիրված փետրվարյան տոները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Փետրվարի 14-ին Հայաստանում մեծ խանդավառությամբ նշեցին Սուրբ Վալենտինի տոնը։ Հետաքրքիրն այն է, որ եթե աշխարհում սպասում էին փետրվարի 14-ին, որպեսզիտոնեին Սուրբ Վալենտինի օրը, ապա հայերը միանգամից տոնեցին երկու օր՝ Սուրբ Սարգիսը և Սուրբ Վալենտինը։

Այս իրավիճակը խոսում է այն մասին, որ հայերը չափազանց մեծ կարևորություն են տալիս սիրուն ոչ միայն զույգերի միջև, այլ նաև ընտանիքներում։ Սիրուն նվիրված այս երկու օրերին իրենց լավ են զգում ոչ միայն երիտասարդ զույգերը, այլ նաև նրանք, ովքեր երկար տարիներ ամուսնացած են, ունեն կայացած ընտանքիներ։

Հայերը մեծ ուշադրություն են դարձնում ամուսնություններին, սակայն վերջին ժամանակներում աճել են նաև ամուսնալուծությունները․

Գծապատկեր 1. Արձանագրված ամուսնությունների և ամուսնալուծությունների պատկերը ՀՀ-ում` 2022 թ․-ի դրությամբ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ին  Հայաստանում արձանագրվել է ամուսնությունների 16,795, իսկ ամուսնալուծությունների 4,525 դեպք։ Նկատենք, որ 2022 թ․-ին, 2021 թ․-ի համեմատ, ամուսնությունների թվաքանակը նվազել է 2,2 %-ով, իսկ ամուսնալուծությունների թվաքանակն աճել է  2,1 %-ով։

Դիտարկենք ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը Երևան քաղաքում և ՀՀ մարզերում․

Գծապատկեր 2. Երևանում և ՀՀ մարզերում արձանագրված ամուսնությունների և ամուսնալուծությունների թվաքանակը 2022 թ․-ին

ՎԿ տվյալների համաձայն՝ Երևանում արձանագրվել է ամուսնությունների 6,227 և ամուսնալուծությունների 2,350 դեպք։ Երևանում ամուսնությունների թվաքանակը 2022 թ․-ին, 2021 թ․-ի համեմատ, նվազել է 13 %-ով, իսկ ամուսնալուծությունների թվաքանակը՝ 5 %-ով։

Մարզերում արձանագրվել է ամուսնությունների 10,568 դեպք և ամուսնալուծությունների՝ 2,175 դեպք։ 2021 թ․-ի համեմատ ամուսնալուծությունների  թվաքանակը մարզերում աճել է 11 %-ով, իսկ ամուսնությունների թվաքաբակը՝ 6 %-ով։

2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ մարզերում ամուսնությունների թվաքանակի ամենամեծ աճը դիտվել է Շիրակում՝ 12 %-ով։ Մյուս կողմից ամուսնությունների թվաքանակի ամենամեծ անկումը դիտվել է Վայոց Ձորում՝ 6 %-ով։

Ամուսնալուծությունների թվաքանակի ամենաբարձր աճը 2022 թ․-ին 2021 թ․-ի համեմատ նկատվել է Սյունիքի մարզում՝ 57,8 %-ով, իսկ ամենամեծ անկումը՝ Կոտայքի մարզում՝ 13,7 %-ով։

Կիսվեք այս հոդվածով