Apple-ը դժվարությունների է բախվել Հնդկաստանում արտադրությունն ավելացնելու հարցում, հայտնում է Financial Times-ը։ Պարզվել է, որ այս երկրում արտադրված iPhone-ի յուրաքանչյուր երկրորդ պատյանը խնդիր ունի։
Նշվում է, որ հնդկական գործարանում, որը շահագործում է Tata Group կոնգլոմերատը, iPhone-ի պատյանների միայն 50 %-ն է համապատասխանում Foxconn-ին հետագա հավաքման համար ուղարկելու պահանջներին։
Նշվում է նաև, որ Հնդկաստանում արտադրության ընդլայնման գործընթացն այնքան էլ արագ չի եղել՝ մասամբ լոգիստիկայի, սակագների և ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով։ Ընդ որում՝ ընկերությունը հույս ունի iPhone-ի արտադրության կեսը Հնդկաստան տեղափոխել մինչև 2027 թվականը։
Ենթադրվում է, որ եթե Apple-ը չլուծի Հնդկաստանում արտադրվող կորպուսների որակի հետ կապված խնդիրները և չկարգավորի մատակարարումները, ապա iPhone 15-ի արտադրության մեկնարկը Հնդկաստանում Չինաստանի հետ միաժամանակ կարող է սպառնալիքի տակ հայտնվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում