Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել օրենքին, որը փաստացի կարգելի 2035 թվականից Եվրամիության երկրներում բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքը, հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Մեր քաղաքացիներին և մեր արդյունաբերությունն անցյալին կապելը խելացի քայլ չէ», – նոր օրենքի շուրջ քվեարկությունից առաջ նման հայտարարություն է արել ԵՄ գործադիր փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը: «Մենք պետք է ապահովենք կանոնակարգի հստակությունը»,- ընդգծել է նա։
Օրենքը նախատեսում է, որ մինչև 2030 թվականը վաճառվող նոր մարդատար մեքենաներում ածխածնի արտանետումները պետք է 55 %-ով ցածր լինեն, քան 2021 թվականին, իսկ թեթև կոմերցիոն մեքենաներինը՝ 50 %-ով:
Աղբյուրները, որոնց վկայակոչում է WSJ-ն, վստահ են, որ այս պահանջը կհանգեցնի ավանդական ներքին այրման շարժիչներով նոր մեքենաների վաճառքի դադարեցմանը և կարագացնի անցումը էլեկտրական մեքենաների:
Նոր օրենքը 2035 թվականից չի արգելում ածխածնային չեզոք վառելիքով աշխատող շարժիչներով մեքենաների վաճառքը, որոնք չեն առաջացնում ջերմոցային գազերի մաքուր արտանետումներ կամ ածխածնի հետք և արտադրվում են ածխածնի երկօքսիդից, ջրածնից կամ կենսավառելիքից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում