ԱրարատԲանկը գործարկել է արտարժութային նոր բիզնես վարկ

1 Min Read

ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով հաճախորդակենտրոն քաղաքականությանը և հաշվի առնելով ցածր տոկոսադրույքով վարկերի պահանջարկը, հանդես է գալիս նոր վարկային առաջարկով ինչպես փոքր և միջին, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների համար։

Արտարժութային վարկերը կտրամադրվեն նվազագույնը 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարի չափով, մինչև 36 ամիս մարման ժամկետով, սկսած 7% տարեկան տոկոսադրույքից ԱՄՆ դոլարով վարկի դեպքում և 6%-ից՝ եվրոյով վարկի դեպքում։

Բիզնես վարկը տրամադրվում է ակցիայի շրջանակում՝ շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքի մարման, հիմնական միջոցների ձեռքբերման, կապիտալ ներդրումների իրականացման և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով մինչև սույն թվականի ապրիլի 28-ը։

«Կառուցել բիզնես, որը կաշխատի․ այս վարկատեսակի հիմքում դրված է բիզնեսի զարգացման և արդյունավետ պլանավորման տեսլականը։ Բիզնեսը հաջողում է նպատակային որոշումների կայացման և կայուն գործընկերոջ ընտրության շնորհիվ։ Մրցակցային պայմաններով արտարժութային այս բիզնես վարկը ևս մեկ լուծում է՝ միտված բիզնեսի առաջխաղացմանը, որն ուղղորդվում է շուկայի զարգացման և սպառողների պահանջների բավարարման տրամաբանությամբ»,-նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության ղեկավար Կարեն Դավթյանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով