Մեծ Բրիտանիայում աշխատավարձերը նախորդ տարվա հոկտեմբերից դեկտեմբերի ընթացքում նվազել են 2,5%-ով՝ բարձր գնաճի պայմաններում: Գրում է ТАСС-ը։
Այս մասին ասված է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) հրապարակված զեկույցում։ Ինչպես նշվում է փաստաթղթում՝ սա ավելի քիչ է, քան 2009 թվականի փետրվարից ապրիլ գրանցված ռեկորդային անկումը 4,5%:
Աշխատավարձերի նվազումը տեղի է ունեցել չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատավարձերը աճել են 5,9%-ով։
Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 7,3%, իսկ պետական հատվածում՝ 4,2%։
Ըստ ONS-ի՝ այս ժամանակահատվածում զբաղվածություն ունեցողների թիվը մնացել է գրեթե անփոփոխ՝ 75,6%: Միևնույն ժամանակ, գործազուրկների թիվը 2022 թվականի դեկտեմբերին նվազել է 76 հազարով և կազմել 1,134 միլիոն՝ ցույց տալով յոթերորդ անընդմեջ նվազումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում