Ինչո՞ւ Իլոն Մասկը սահմանափակեց Starlink-ի աշխատանքն Ուկրաինայում

1 Min Read

Սկսելով ուկրաինական բանակին արբանյակային հաղորդակցություններ տրամադրումը` ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հույս ուներ, որ Պենտագոնի հետ պայմանագիր կկնքի։ Դաշնային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել լրագրող և քաղաքական վերլուծաբան Վադիմ Ավվան (Vadim Avva)։ Այսպես է նա մեկնաբանել Space X-ի հիմնադրի վերջին հայտարարությունը՝ շփման գծում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի Starlink համակարգի գործունեությունը սահմանափակելու մասին։ Գործակալության զրուցակցի խոսքով` Մասկը, չստանալով ԱՄՆ ռազմական գերատեսչությունից անհրաժեշտ արտոնությունները, փորձում է «դուրս գալ» անշահավետ նախագծից։

«Խնդիրն այն է, որ Starlink-ի ծառայությունների անվճար մատուցումն ուղղակի թանկ է։ Այսօր համաշխարհային տնտեսությունում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բացի ռազմարդյունաբերությունից, քաղաքացիական սեկտորը սկսում է խնայել իր վրա։ Եվ Starlink-ը նման հիբրիդ է երկուսի միջև. դա երկակի օգտագործման արտադրանք է», – նշել է Ավվան:


SpaceX-ը Կիևին արգելում է Starlink տեխնոլոգիան օգտագործել ԱԹՍ-ների կառավարման համար


Նա հավելել է, որ Մասկի համար Ուկրաինայում Starlink-ը կոմերցիայի հարց է, այլ ոչ թե մարդասիրության։ Փորձագետը կարծում է, որ գործարարը «բացարձակապես թքած ունի այն բանի վրա, թե քանի ուկրաինացի և ռուս կսպանվի»։

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ թույլ չի տա Ուկրաինայում հակամարտության սրումը և երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով