Սբերբանկը պատրաստվում է DeFi հարթակի գործարկմանը

1 Min Read

Սբերբանկի բլոկչեյն լաբորատորիայի ղեկավարը պնդում է, որ հարթակը բաց կգործի մինչև 2023 թվականի մայիսի 3-ը։ Կարևորն այն է, որ բլոկչեյն միջավայրն ինտեգրվում է Ethereum բլոկչեյնի հետ։ Վերջինս իր հերթին թույլ կտա ակտիվների փոխանցում այլ հարթակներից։

Սբերբանկի քայլերն ի վերջո կհանգեցնեն նրան, որ նրա DeFi հարթակը առաջատար դիրք կունենա ռուսական DeFi էկոհամակարգում։

Իհարկե, ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Հիմնական խնդիրն այն է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է վերահսկվելու ապագա հարթակը։ Դրա պատճառը Ռուսաստանում թվային փողերը կարգավորող կանոնակարգերի բացակայությունն է։ Նման օրենքներ կընդունվեն արդեն այս տարվա ընթացքում։

Հետաքրքիր է նաև, որ հարթակը կարող էր ավելի վաղ սկսել աշխատել, սակայն դրան խանգարեց Ռուսաստանի Բանկի քաղաքականությունը, որը սեփական հարթակը գործարկելու թույլտվություն տվեց միայն 2022 թվականի գարնանը։

Հարկ է ընդգծել, որ ՌԴ-ում խոշոր մասնավոր բանկը`Alfa-Bank-ը, նույնպես ստացել է թվային ակտիվներ թողարկելու թույլտվություն պետական ​​աջակցությամբ` թոկենիզացման Atomyze-ի և  Fintech ընկերության Lighthouse հարթակներում։

Կիսվեք այս հոդվածով