Եվրամիության տնտեսության բաշխումը նոր և հին անդամների միջև. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Եվրոպայի սրտում շարունակվում է ուկրաինական ճգնաժամը։ Վերջինս ոչ միայն հանգեցրել է բազմաթիվ ավերածությունների, այլ նաև մարդկային զոհերի։ Այս իրավիճակը հարվածում է ԵՄ տնտեսությանը։

Չնայած այս հանգամանքին՝ ԵՄ-ի և Արևմտյան բազմաթիվ երկրների կողմից շարունակվում են ռազմական մատակարարումները Ուկրաինային՝ դրանով իսկ երկարաձգելով պատերազմը։ Նույնիսկ այս պայմաններում Եվրոպական Միությունը 2022 թ․-ի ընթացքում շարունակել է պահպանել երրորդ հորիզոնականը տնտեսության ծավալներով։

Եվրամիության ՀՆԱ-ն կազմում է $ 16 տրլն։ Վերջինիս ստեղծման գործում իրենց դերակատարումն ունեն ինչպես Եվրամիության հին, այնպես էլ նոր անդամները.

Գծապատկեր 1. ԵՄ ՀՆԱ-ի 72 %-ն ապահովող երկրները

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Եվրամիության տնտեսության 24,3 %-ը բաժին է ընկնում Գերմանիային։ Նրան հաջորդում են ֆրանսիան և Իտալիան 16,7 % և 12,02 % մասնաբաժիններով։ Այս ցուցակը եզրափակում է Լեհաստանը, որի մասնաբաժինը կազմում է 4,31 %։

Հաջորդիվ դիտարկենք այն երկրները, որոնք համարվում են Եվրամիության ամենափոքր տնտեսությամբ երկրները․

Գծապատկեր 2. Եվրամիության ամենափոքր 5 տնտեսությունները

Համաձայն վիճակագրական տվյալների՝ ԵՄ ամենափոքր տնտեսությունը պատկանում է Մալթային։ Վերջինիս ՀՆԱ-ի մասնաբաժինը ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ում կազմել է ընդամենը 0,1 %։ Հաջորդ հորիզոնականում են Կիպրոսը և Էստոնիան, որոնք ապահովում են ԵՄ ՀՆԱ-ի համապատասխանաբար 0,16 %-ը և 0,23 %-ը։ Այս ցուցակը եզրափակում է Սլովենիան, որն ապահովում է Եվրամիության ՀՆԱ-ի ընդամենը 0,37 %-ը։

Եվրամիության նոր անդամ պետությունները, որոնք անդամակցել են միությանը 1995-2013 թթ․-երին, ապահովում են ԵՄ ՀՆԱ-ի 20 %-ը։

Հետաքրքիրն այն է, որ հիմնականում նրանք են հանդես գալիս ՌԴ-ին դեմ՝ հարվածի տակ դնելով ամբողջ ԵՄ-ն․

Գծապատկեր 3. ԵՄ անդամ այն պետությունները, որոնք նշանակալի ներդրում ունեն ԵՄ ՀՆԱ-ի ձևավորման գործում

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 3-ում, այստեղ առաջատար դիրքեր ունեն Լեհաստանը, Շվեդիան և Ավստրիան, որոնց մասնաբաժինները կազմում են համապատասխանաբար 4,31 %, 3,64 % և 2,82 %։ Այս ցուցակը եզրափակում է Չեխիան, որի ներդրումը ԵՄ ՀՆԱ-ում կազմում է 1,78 %։

Կիսվեք այս հոդվածով